ՀՀ-ում մոտ 7000 գիտնական է ընդգրկված գիտպետկոմի ծրագրերում

ՀՀ-ում մոտ 7000 գիտնական է ընդգրկված գիտպետկոմի ծրագրերում

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ ՀՀ-ում շուրջ 7000 գիտնական է ընդգրկված գիտպետկոմի ծրագրերում: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ նշելով, որ կոմիտեի ստեղծման ժամանակ այդ թիվը կազմել է մոտ 6500:

Նա հիշեցրել է, որ 1988-ի տվյալներով Հայաստանում աշխատել է մոտ 33.000 գիտնական. «Մոտավորապես չորս ու կես անգամ գիտնականների թիվը պակասել է: Դա բավականին ծանր փաստ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Հայաստանից հեռացան այն գիտնականները, ովքեր պահանջարկված էին: Նրանք տարբեր զարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում զբաղեցրել են բավականին լուրջ դիրքեր և լուրջ հաջողություններ են գրանցել», մեջբերում է Panorama.am-ը:

ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահի ներկայացրած տվյալներով՝ ներկայումս Հայաստանում 7000 գիտնականից գիտությամբ զբաղվում են մոտավորապես 4000. «Սակայն իրավիճակը ողբերգական չէ, նույնիսկ զարգացման միտում ունեցող իրավիճակում ենք»:

Գիտպետկոմի նախագահը հավելել է նաև, որ գիտության ոլորտին հատկացված բյուջեն քիչ է:

2016-ի բյուջեով գիտության ոլորտին 14.3 մլրդ դրամ է հատկացված:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---