Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակ. «Եկեք պատմենք աշխարհին՝ ինչ է կատարվել 1915-ին»

Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակ. «Եկեք պատմենք աշխարհին՝ ինչ է կատարվել  1915-ին»

PanARMENIAN.Net - Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչողների թիվը մշտապես աճում է: Այս մասին հայ-իսրայելական գործակցության հասարակական ֆորումի ժամանակ հայտարարել է Քնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը՝ հավելելով, որ իրենք այդ հարցը բարձրացնում են նիստերի ժամանակ:

«Ամենամեծ հաջողությունը այդ հարցում մենք համարում ենք այն, որ երեք ամիս առաջ կրթության հանձնաժողովը պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը: Այո, դա դեռ պաշտոնական Իսրայելի դիրքորոշումը չէ, բայց դա առաջընթաց է այս հարցում»,- ասել է Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակը, գրում է Tert.am-ը:

«Իսրայելում Հայաստանի մասին շատ քչերը գիտեն, նաև շատ քչերը գիտեն Հայաստանի պատմության մասին և շատ քչերը գիտեն հայերի՝ Օսմանյան կայսրության կողմից ոչնչացման մասին,- ասել է նա՝ նշելով, որ երկու երկրի խնդիրը պետք է լինի այդ հարցը լուծելը,- որովհետև պետությունները, որոնք հետաքրքրված չեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով, շատ բան են անում, որ այդ մասին աշխարհը չիմանա: Այդ պատճառով ես դիմում եմ այստեղ գտնվողներին և կոչ եմ անում աշխատել այդ ուղղությամբ: Եկեք պատմենք աշխարհին՝ ինչ է կատարվել այստեղ 1915 թվականին»:

Ըստ Թալի Պլոսկովի՝ եթե աշխարհը տեղեկանա Հայոց ցեղասպանության մասին, ապա ոչ ոք չի կարող ժխտել, որ դա չի եղել:

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի Կրթության և սպորտի հանձնախումբը օգոստոսի 1-ին կայացած քննարկման ժամանակ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---