Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

PanARMENIAN.Net - Երևանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին սպասվում է 20-24 աստիճան տաքություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-27-ին, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-29-ին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիում և Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը, 27-ին կբարձրանա 4-6 աստիճանով, 28-29-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով:

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-27-ին աստիճանաբար բարձրանալու է 4-6 աստիճանով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---