Քրդերը բեռնատար գնացք են պայթեցրել Վանում

Քրդերը բեռնատար գնացք են պայթեցրել Վանում

PanARMENIAN.Net - Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամները բեռնատար գնացք են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում` Վանի գավառում: Ռումբի պայթյունի հետևանքով 1 մարդ վիրավորվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով:

Ըստ ոստիկանությունում գործակալության աղբյուրի, բեռնատար գնացքը պայթեցվել է Սարայ շրջանում` Իրանի հետ սահմանին: 3 վագոն վնասվել է:

Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբեյազիտ շրջանում (պատմական Բայազետի արևելյան շրջան) «Քրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները խոշոր հարձակում են իրականացրել, որի հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր և իշխանական պահակախմբերի 7 անդամ:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---