Շվեյցարիայի բնակիչները թույլ են տվել հատուկ ծառայություններին հետևել իրենց

Շվեյցարիայի բնակիչները թույլ են տվել հատուկ ծառայություններին հետևել իրենց

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի քաղաքացիները հանրաքվեում քվեարկել են Հետախուզության դաշնային ծառայության լիազորությունների ընդլայնման օգտին, ինչը թույլ կտա հատուկ ծառայությունների աշխատակիցներին գաղտնալսել բնակիչների հեռախոսներն ու հետևել նրանց էլեկտրոնային փոստին, հայտնում է BBC-ին:

Ըստ հեռուստաալիքի, Շվեյցարիայի բնակչության 65,5%-ը քվեարկել է հատուկ ծառայությունների լիազորությունների ընդլայնման օրենքի օգտին: Նշվում է, որ հատուկ ծառայությունները նման տիպի գործողություններ կարող են իրականացնել միայն դատարանի որոշմամբ: Ըստ նախաձեռնության կողմնակիցների, դա թույլ կտա զերծ պահել մարդկանց ահաբեկչական սպառնալիքից:

Նոր օրենքի հետ միաժամանակ միջոցներ կձեռնարկվեն հետախուզական ծառայություններին հետևելու համար: Մասնավորապես, կստեղծվի հատուկ դաշնային տրիբունալ և դաշնային խորհրդականների ինստիտուտ, որոնք կարտոնեն տեղեկատվության կորզումը:

Կառավարությունը հավաստիացրել է, որ նոր լիազորությունները կկիրառվեն միայն առանձնապես վտանգավոր հանցագործներին հետևելու համար:

Շվեյցարիայի պաշտպանության նախարար Գի Պարմելանը նշել է, որ նույնիսկ օրենքի ընդունումից հետո Շվեյցարիայի հատուկ ծառայությունների լիազորությունները շատ ավելի պակաս կլինեն ԱՄՆ և մի քանի արևմտաեվրոպական երկրների նմանատիպ կառույցների լիազորություններից:

Վերոնշյալ հարցից բացի հանրաքվեի էր դրվել կենսաթոշակները 10 տոկոսով բարձրացնելու և բնական պաշարների օգտագործումը կրճատելու մասին հարցերը, որոնց Շվեյցարիայի բնակչությունը հավանություն չի տվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---