Երևանում մեկնարկում է «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը26 սեպտեմբերի 2016 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագիրը կրող միջազգային գիտաժողով-փառատոնի պաշտոնական բացումը: Փառատոնի բացմանը հանդես կգան «Հովեր» կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ս. Հովհաննիսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ռ. Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Թոփիկյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Չեքիջյան), Անահիտ Պապայանը (սոպրանո), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Իրինա Զաքյանը (սոպրանո): «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այն կանցկացվի սեպտեմբերի 27-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, սեպտեմբերի 28-29-ին՝ Հաղպատի վանական համալիրում (ՀՀ Լոռու մարզ): Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ գիտաժողով-փառատոնի կազմակերպումը հիանալի առիթ է անդրադառնալու Կոմիտասին, նրա գործունեությանը, ժամանակաշրջանին: Կներկայացվի Կոմիտասի և նրա ժամանակակիցների գործերը: Միջնադարյան երաժշտությանը նվիրված զեկուցումներով հանդես կգան անվանի երաժիշտ-մասնագետներ՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կիպրոսից և Ռուսաստանից: Գիտաժողով-փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ: PAN-ն առանձնացրել է Կոմիտասի մասին 10 ոչ այնքան հայտնի, բայց կարևոր փաստև առաջարկում է ստուգել դրանց իմացությունը այստեղ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |