Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշանով է պարգևատրել հայ ավիակոնստրուկտորին

Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշանով է պարգևատրել հայ ավիակոնստրուկտորին

PanARMENIAN.Net - Սու-34 ռմբարկուի կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով: Ավիակոնստրուկտորին պարգևը հանձնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ալեքսանդր Նևսկու շքանշանի ասպետ Մարտիրոսովը ձևավորել է մի թիմ, որում ընդգրկված մասնագետները կարողացել են մշակել ավիացիոն համալիրի հիմնական մասերը, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Մարտիրոսովի անմիջական ղեկավարությամբ կյանքի են կոչվել Սու-34 ռմբարկուի հիմնական լուծումները: Հենց այդ լուծումների շնորհիվ է հաջողվել ստեղծել այնպիսի համալիր, որը համապատասխանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մարտավարական-տեխնիկական առաջադրանքների պահանջներին:

Այս ինքնաթիռով Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերը սահմանել են յոթ ռեկորդ, որոնք առայժմ ոչ ոք չի գերազանցել:

Ավիակոնստրուկտորը շարունակում է զբաղվել սիրելի գործով՝ ապահովելով Սու-34-ի մարտական հնարավորությունների ավելացման աշխատանքների տեխնիկական ղեկավարումը: Սու-34 ռմբարկուն հաջող փորձարկումներ է անցել Սիրիայում Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի իրականացրած հակաահաբեկչական գործողության ընթացքում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---