Բաղդասարյան. ՀՀԿ- ՀՅԴ հուշագրում նշված չէ՝ նախարարական պորտֆելներից որոնք են տրվելու Դաշնակցությանը

Բաղդասարյան. ՀՀԿ- ՀՅԴ հուշագրում նշված չէ՝ նախարարական պորտֆելներից որոնք են տրվելու Դաշնակցությանը

PanARMENIAN.Net - ՀՀԿ- ՀՅԴ հուշագրում նշված չէ, թե երեք նախարարական պորտֆելից որոնք են տրվելու Դաշնակցությանը: Այս մասին սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի պաշտոնից հեռանալու հարցին:

«Հուշագրում մենք որևէ նման պայմանավորվածություն չունենք: Այնտեղ կա քանակների մասին, որ մեր երեք դաշնակցական գործընկերները պետք է լինեն կառավարության կազմում, և մենք դա պահպանում ենք: Իսկ թե ով որտեղ կլինի՝ համբերեք Կառավարության ձևավորմանը, ՀՀ նախագահի հրամանագրին»,- նշել է Վահրամ Բաղդասարյանը, մեջբերում է Panorama.am-ը:

«Այսօր մենեք ունենք նորանշանակ վարչապետ, ձևավորվում է նոր կառավարություն, նոր մոտեցումներ, նոր գործքիներ և նպատակահարմարությունն այն է, թե ով որտեղ ավելի օգտակար ու պիտանի կլինի: Գնահատելով և ավելի առավելություն տալով Արծվիկ Մինասյանին այլ ոլորտում, հնարավոր է նա տեղափոխվի այլ պաշտոնի»,- անդրադառնալով Մինասյանից դժգոհ լինել-չլինելու հարցին՝ ասել է Բաղդասարյանը:

Պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն ինչպես է վերաբերում այն փաստին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է ձևավորել պրոֆեսիոնալ կառավարություն, որտեղ մեծ մասը կուսակցական չեն, Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե ՀՀԿ-ն վերջին շրջանում չի հիմնվում և չի էլ հիմնվելու կուսակցության պատկանելության վրա, ավելի շատ հաշվի է առնելու անձի բանիմացությունն ու պրոֆեսիոնալիզմը:

Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հայտնել է, թե իրեն առաջարկվել է բնապահպանության նախարարարի պաշտոնը:«Ես այդ առաջարկությունը քննարկելու եմ կուսակցությունում», - ասել է նա՝ հավելելով. «Հրաժարական տալու խնդիր չկա։ Կառավարության կազմավորումը ենթադրում է նախագահի հրամանագիր՝ վարչապետի համաձայնությամբ։ Ես վստահ եմ, որ վարչապետն ունի մտահոգություն բիզնես լարվածությունը թուլացնելու: Այո, պարոն վարչապետը նոր խնդիրների մասով այլ անձի իմ տեղը տեսնելու ցանկություն է հայտնել»

Կարդացեք նաև՝Արծվիկ Մինասյանին առաջարկել են բնապահպանության նախարարի պաշտոնը

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---