Եվրահանձնաժողովը պատրաստ է €90 մլն ներդնել ԵՄ ռազմարդյունաբերության մեջ26 սեպտեմբերի 2016 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովն առաջարկել է 90 մլն եվրո ներդնել 2017-2019թթ. Եվրամիությունում ռազմարդյունաբերության զարգացման համար: Այդ մասին հայտնել է Եվրոպական պաշտպանական գործակալության տնօրեն Ժորժ Դոմեկը: «Արձագանքելով ԵՄ առաջնորդների կոչին` Եվրահանձնաժողովն առաջարկել է 90 մլն եվրո ներդնել 2017-2019թթ. պաշտպանության ոլորտում հետազոտությունների համար»,-ասել է Դոմեկը: Նա նշել է, որ Եվրամիությունն այդպիսով առաջին անգամ իր պատմության մեև «ճանապարհ է բացում պաշտպանական բնույթի նշանակալի հետազոտությունների համար` սկսած 2021-ից»: Դա կարվի ԵՄ բյուջեից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Եվրահանձնաժողվոի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր Եվրամիությունը պետք է քաղաքացիական և ռազմական գործողությունների հրամանատարության միասնական կենտրոնակայան ստեղծի: Ըստ նրա, ժամանակն է համախմբել ԵՄ անդամ պետությունների պաշտպանական կարողությունները: «Լիսաբոնի պայմանագիրը թույլ է տալիս ԵՄ անդամներին համատեղել պաշտպանական հնարավորությունները մշտական գործող կառույցում: Կարծում եմ` ժամանակն է օգտվել այդ հնարավորությունից»,-ասել է նա: Սեպտեմբերի 3-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինին ԵՄ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման առաջին օրվա ավարտին հայտարարեց, որ տեսանելի ապագայում Եվրամիության բանակ չի ստեղծվի: Քաղաքագետները նշում են, որ արդեն 20 տարի շարունակ քննարկվող ԵՄ բանակի ստեղծման գաղափարը վերջնականապես արգելակվեց, երբ Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ ԵՄ կազմից: Սեփական եվրոպական բանակի ստեղծման գաղափարին ավանդաբար կողմ են Գերմանիան և Ֆրանսիան: Մեծ Բրիտանիան միշտ դեմ է եղել դրան, իսկ ԵՄ-ից դուրս դեմ է եղել ԱՄՆ-ն, հավանաբար, մտավախություն ունենալով, որ նման կառույցի ձևավորումը կարող է խարխլել ՆԱՏՕ-ի դերը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |