Սարի թաղում լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձին մեղադրանք է առաջադրվել

Սարի թաղում լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:

Մասնավորապես՝ Դ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում ենթադրելով, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը նկարահանում է իրեն և չցանկանալով, որ իր վերաբերյալ տեսանյութեր տարածվեն ԶԼՄ-ներում, մոտեցել է լրագրողին, քաշքշել է, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև Դ. Ս.-ն լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի, տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Նույն քրեական գործով առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել արդեն 8 անձանց, որոնցից 4-ի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի ու Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասի նախաքննությունը ավարտվել է և ուղարկվել դատարան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---