Եթե Սահակաշվիլին Վրաստան ժամանի, նրա դեմ միջոցներ կձեռնարկվեն26 սեպտեմբերի 2016 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հայտարարել է, որ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ, եթե նա Վրաստան ժամանի, ըստ սահմանված օրենքի: Այդպես է մեկնաբանել ՆԳՆ ղեկավարը Սահակաշվիլիի հնարավոր այցը երկիր հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Լինի դա Միխայիլ Սահակաշվիլին կամ ցանկացած այլ քաղաքացի, ոստիկանությունը կգործի ըստ օրենքի: Հենց այդ նորմերով մենք կգործենք, եթե Վրաստան ժամանի Սահակաշվիլին»,-ասել է Մգեբրիշվիլին: Ավելի վաղ Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել Վրաստանի խորհրդարանի ընտրություններին: «Թող ոչ ոք չկասկածի և ոչ ոք չընկալի սա որպես սպառնալիք` ես, իհարկե, մտադիր եմ ժամանել Վրաստան և ակտիվորեն ընդգրկվել նախընտրական գործընթացներում: Ես ամենուր եմ այդ մասին ասում, առանց քողարկելու»,-ասել է Սահակաշվիլին: Նա ընդգծել է, որ շարունակում է ղեկավարել իր հիմնած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը: «Կասկած չկա, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կհաղթի մեր կուսակցությունը, քանի որ դա արարման կուսակցություն է»,-ասել է Սահակաշվիլին: Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2016-ի հոկտեմբերի 8-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն: Սահակաշվիլին առաջին անգամ հայտնել է ընտրություններին մասնակցելու մտադրության մասին 2015-ի փետրվարին` իրավիճակը երկրում անվանելով «աղետալի»: 2015-ի դեկտեմբերի 4-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրեց Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիրը: Վրաստանի գլխավոր դատախազությունը հետախուզում է Սահակաշվիլիին և, եթե վերջինս հայտնվի Վրաստանի տարածքում, կձերբակալվի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |