ԶԼՄ-ները հայտնել են ԻՊ նոր «պաշտպանության նախարարի» անունը

ԶԼՄ-ները հայտնել են ԻՊ նոր «պաշտպանության նախարարի» անունը

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» նոր «պաշտպանության նախարար» է դարձել Իրաքի սահմանապահ զորքերի նախկին սպա Յասին ալ Մուադիդին:

Ըստ աշխարհազորայինների տվյալների, իրաքցի Ալ Մուադիդին բանակում ունեցել բրիգադի գեներալի կոչում: Նա ԻՊ շարքերն է անդամագրվել խմբավորման վաղ փուլերում` մոտ 5 տարի առաջ:

«ԻՊ պարագլուխները հավաքվել են Անբար գավառում և Աբու Տահա մականունով գրոհային Յասին ալ Մուադիդիին պատերազմի նախարար են ընտրել սպանված Աբու Ումար աշ Շիշանիի փոխարեն»,-ասել է աշխարհազորայինների հետախուզության ղեկավար Նազեմ ալ Ջուղայֆին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Al Mada-ի վրա հղումով:

Հուլիսին «Իսլամական պետությունը» հաստատեց այսպես կոչված «պատերազմի նախարար» Աբու Ումար Շիշանիի մահվան փաստը, որը հայտնի է նաև որպես Թարխան Բատիրաշվիլի: 2016-ի մարտին Աշ Շիշանիի մահվան մասին հայտարարել էր Պենտագոնը: Ասվում էր, որ ահաբեկիչը վիրավորվել է ամերիկացիների ավիահարվածի հետևանքով և հետո` մահացել: Սակայն այն ժամանակ ԻՊ-ն դա չհաստատեց: Ինչպես այն ժամանակ ասում էին պաշտոնյաները, Աշ Շիշանին Ալ Շադադի էր մեկնել Ռաքքայից, որը համարվում է ԻՊ «մայրաքաղաքը»` հանդիպելու համար գրոհայինների հետ, որոնք ծանր մարտեր են վարում տարածաշրջանում:

Աբու Ումար աշ Շիշանին ծնվել է 1986-ին` Վրաստանի Պանկիսի կիրճի գյուղերից մեկում: Նա ծառայել է վրացական բանակում, հետո դատապարտվել է ապօրինի զենք պահելու համար: 2012-ին նա մեկնել է Թուրքիա, դարձել է ԻՊ դաշտային հրամանատարներից մեկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---