ՀՀ-ն և Բելառուսը կքննարկեն գործակցությունը ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտներում

ՀՀ-ն և Բելառուսը կքննարկեն գործակցությունը ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտներում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-28-ը ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելելու է Մինսկ, ասվում է ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Մինսկում ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցերի քննարկմանը:

Բելառուսի Հանրապետության «GPS/GLONASS» արբանյակային նավարկային համակարգեր արտադրող ընկերության տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին այցելել էր Հայաստան: Եռօրյա այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած բանակցություններին և համակարգի փորձարկումների կազմակերպմանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---