ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման համաձայնագրին26 սեպտեմբերի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կովկասի տարածաշրջանում ՀՀ հետ ՀՕՊ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրին: «Հավանություն տալ և ներկայացնել ՌԴ նախագահին Պետդումայի վավերացմանը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնագիր` Կովկասի տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին, որը ստորագրվել է 2015-ի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում»,-ասվում է կառավարության որոշման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովում դրվել է քվերակության Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ ուժեր ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցը: Ձայների 102 կողմ, 8 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ համաձայնագիրը վավերացվել է: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումով Հայաստանը իր ՀՕՊ ուժերի հետ մեկտեղ տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար կօգտագործի նաև ՌԴ ՀՕՊ ներուժը: «Վերահաստատում եմ՝ և′ խաղաղ պայմաններում, և′ մարտական գործողությունների ժամանակ հայաստանյան հատվածի ՀՕՊ կիրառումը իրականացնելու է ՀՀ ՀՕՊ և ավիացիայի հրամանատարությունը: Հրամանի անհրաժեշտության դեպքում այն արձակելու է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ու ՀՕՊ և Ավիացիայի վարչությունն՝ առանց վերապահումների», - շեշտել է Օհանյանը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |