Թուրք նախարարը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել փակել ՀԱԷԿ-ը

Թուրք նախարարը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել փակել ՀԱԷԿ-ը

PanARMENIAN.Net - Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրաքը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել փակել ՀԱԷԿ-ը: Նա հայտարարել է, թե Հայաստանի Մեծամորի ատոմակայանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և սպառնալիք է տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Թուրքիայի համար: Թուրք նախարարն այդ մասին ասել է Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր խորհրդաժողովում, հայտնում է Haqqin.az-ն Anadolu-ին հղումով:

«Մեծամորի ԱԷԿ-ը պետք է փակել: Աշխարհն ու տարածաշրջանը չպետք է թույլ տան երկրորդ ատոմային վթարը Չերնոբիլից հետո»,-ասել է նախարարը:

Ալբայրաքը հիշեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է 47 տարի առաջ: Նախարարը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին ուսումնասիրել բոլոր ԱԷԿ-ների աշխատանքը, որոնք նույն վիճակում են գտնվում: Ալբայրաքը շեշտել է, որ Մեծամորի ատոմակայանը Թուրքիայի սահմանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվում:

Աշխատանքներ են տարվում Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։

Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր 270 միլիոն դոլար միջպետական վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` սարքավորումների տեսքով: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---