Մոգերինի. Պաշտպանության ոլորտում ԵՄ քաղաքականության պլանը պատրաստ կլինի նոյեմբերին

Մոգերինի. Պաշտպանության ոլորտում ԵՄ քաղաքականության պլանը պատրաստ կլինի նոյեմբերին

PanARMENIAN.Net - Եվրամիության պաշտպանական քաղաքականության իրականացման գործողությունների ծրագիրը պատրաստ կլինի նոյեմբերին, ինչը թույլ կտա երկրների նախագահներին հաստատել այն գագաթնաժողովում դեկտեմբերին: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բրատիսլավայում` ԵՄ ՊՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

«Մենք մտադիր ենք ԵՄ պաշտպանության քաղաքականության գործողությունների ծրագիրը պատրաստել մինչև նոյեմբեր, որպեսզի այն ընդունվի ԵԽ նիստում դեկտեմբերին: Խոսքը եվրոպական բանակի ստեղծման մասին չէ, խոսքը ԵՄ 17 առաքելությունների իրականացմանն ուղղված պրակտիկ գործակցության միջոցների մասին է, մասնավորապես Միջերկրական ծովում «Սոֆիա» գործողության մասին, որն ուղղված է փախստականների հոսքի վերահսկմանը»,-ասել է նա:

Մոգերինին շեշտել է, որ այդ քայլերը կլրացնեն ՆԱՏՕ-ի գործողությունները, ոչ թե կփոխարինեն, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այսպիսով նա պատասխանել է Մեծ Բրիտանիայի քննադատությանը, որի ՊՆ ղեկավար Մայք Ֆելլոնն ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոպական բանակ կամ շտաբ սետղծելու փորձերը կկրնօրինակեն ՆԱՏՕ-ի գործառույթները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է 90 մլն եվրո ներդնել 2017-2019թթ. Եվրամիությունում ռազմարդյունաբերության զարգացման համար: Այդ մասին հայտնել է Եվրոպական պաշտպանական գործակալության տնօրեն Ժորժ Դոմեկը:

Սեպտեմբերի 3-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինին ԵՄ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման առաջին օրվա ավարտին հայտարարեց, որ տեսանելի ապագայում Եվրամիության բանակ չի ստեղծվի:

Քաղաքագետները նշում են, որ արդեն 20 տարի շարունակ քննարկվող ԵՄ բանակի ստեղծման գաղափարը վերջնականապես արգելակվեց, երբ Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ ԵՄ կազմից: Սեփական եվրոպական բանակի ստեղծման գաղափարին ավանդաբար կողմ են Գերմանիան և Ֆրանսիան: Մեծ Բրիտանիան միշտ դեմ է եղել դրան, իսկ ԵՄ-ից դուրս դեմ է եղել ԱՄՆ-ն, հավանաբար, մտավախություն ունենալով, որ նման կառույցի ձևավորումը կարող է խարխլել ՆԱՏՕ-ի դերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---