Սահմանադրական բարեփոխումների, ԼՂ հարցը՝ «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստում

Սահմանադրական բարեփոխումների, ԼՂ հարցը՝ «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին և նրան ուղեկցող անձանց:

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի հետևողական քաղաքական գործունեությունը, ինչպես նաև վերջին շրջանում ակտիվ աշխատանքները՝ մշակույթի և հումանիտար ոլորտներում:

Իր հերթին Ֆրանսուա Ռոշբլուանը նույնպես ընդգծել է մշակութային կապերի, Արցախում ֆրանսերեն լեզվի և ֆրանսախոսության զարգացման կարևորությունը, որը լուրջ խթան է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ: «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահը հետաքրքրվել է շփման գծում տիրող իրավիճակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացով:

Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների մասնակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ոլորտների և բարեկամության շրջանակի առաջիկա ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպումից հետո կառավարության ղեկավարը, Ֆրանսիայից ժամանած հյուրերի հետ միասին, մասնակցել է Մարտունու մանկապարտեզի վերակառուցված շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ժամանակ հյուրերին են ներկայացվել ֆրանսահայ և ռուսաստանահայ բարերարների համատեղ ուժերով կատարված աշխատանքները, որոնց շնորհիվ շրջկենտրոնի մոտ 150 մանուկ արդեն հաճախում են բարեկարգ մանկապարտեզ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---