Ուորլիք. Ռազմական գործողությունների կրճատումը բանակցությունները հնարավոր են դարձնում

Ուորլիք. Ռազմական գործողությունների կրճատումը բանակցությունները հնարավոր են դարձնում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են իրենց ակտիվ աշխատանքը ԼՂ հակամարտության կողմերի հետ՝ խրախուսելով հարգել հրադադարը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների կրճատումը բանակցությունները հնարավոր են դարձնում, գրում է Aysor.am-ը:

Սեպտեմբերի 25-ին ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով ԼՂ զինծառայող է զոհվել:

Ուորլիքը նշել է, որ կողմերը պետք է միասին աշխատեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորություններն ի կատար ածելու ուղղությամբ՝ սկսած ԵԱՀԿ առաքելության ընդլայնումից:

«Արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հետ Նյու Յորքում ունեցած մեր առանձնազրույցների ժամանակ քննարկել ենք հետագա քայլերը, որոնք կարող են բանակցությունները առաջ մղելու մթնոլորտ ստեղծել, ինչն էլ կարող է բերել կարգավորմանը», - ասել է ամերիկացի համանախագահը՝ հավելելով, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն մոտ ապագայում, «սակայն այցի օրերը դեռևս նախանշված չեն»:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի կողմից ձեռք բերված նոր զինատեսակները, մասնավորապես, հրթիռային կայանքները, և Ադրբեջանում անցկացվող սահմանադրական հանրաքվեն ինչ ազդեցություն կարող են ունենալ ԼՂ կարգավորման գործընթացի վրա, Ուորլիքը պատասխանել է. «Համանախագահները կողմերին կոչ են անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա»:

Կարդացեք նաև՝ԵԱՀԿ ՄԽ.Պատրաստ ենք կազմակերպել նախագահների կամ ԱԳ նախարարների հանդիպում

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---