Բաքուն մտադիր է բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ գնել

Բաքուն մտադիր է բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ գնել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր է փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ գնել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:

«Մենք բանակցում ենք աշխարհի առաջատար ընկերությունների հետ` Ադրբեջանում 280 կմ հեռահարության բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ կիրառելու շուրջ»,-ասել է Ջամալովը լրագրողների հետ զրույցում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Նա նշել է, որ այժմ Ադրբեջանն աշխատում է ռազմական նշանակության 125 նոր անվանումների ստեղծման վրա: «Գերակա նախագծերի թվում են «օդ-ցամաք», «օդ-օդ», «ցամաք-ցամաք» համակարգերի հրթիռների մշակումը»,-ասել է նախարարը:

Սեպտեմբերի 21-ի ՀՀ Անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվեցին «Իսկանդեր» համակարգերը: Ըստ պահեստի գնդապետ Վիկտոր Մուրախովսկու, «Իսկանդերի» առաքման հնարավոր նվազագույն քանակաը 1 դիվիզիոնն է 4 գործարկող սարքով` երկուական հրթիռ յուրաքանչյուրում: Ըստ նրա, կարելի է ենթադրել, որ հենց այդ քանակն էլ առաքվել է Հայաստան: Հրթիռն արդյունավետ միջոց է հրամանատարական շտաբերի և հրետանու, այդ թվում ռեակտիվ հրետանու խոցման համար: Այդ իմաստով էլ այն հետաքրքիր է հայկական բանակին: Ըստ «Վեդոմոստիի» զրուցակցի, «Իսկանդերը» լուրջ միջոց կդառնա Ադրբեջանի զսպման համար:

Բաքվում ընթանում է ռազմարդյունաբերության երկրորդ միջազգային ADEX-2016 ցուցահանդեսը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---