Զբոսաշրջիկների հոսքն Անթալիա օգոստոսին կրճատվել է մոտ 50%-ով

Զբոսաշրջիկների հոսքն Անթալիա օգոստոսին կրճատվել է մոտ 50%-ով

PanARMENIAN.Net - Զբոսաշրջիկների ընդհանուր հոսքն Անթալիա օգոստոսին կրճատվել է գրեթե 50 տոկոսով: Այդ մասին հայտնել է Անթալիայի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Դավութ Չեթինը լրագրողների հետ հանդիպմանը:

«Եվրոպացիները վախենում էին այցելել մեզ ահաբեկչությունների պատճառով: Օգոստոսին զբոսաշրջիկների ընդհանուր հոսքը նվազել է 47%-ով, սակայն սեպտեմբերին հետաքրքրությունն Անթալիայում հանգստի հանդեպ վերականգնվեց»,-ասել է Չեթինը:

Ըստ նրա, զբոսաշրջիկների ներհոսքի նվազման պատճառն օգոստոսին պետական հեղաշրջումն էր ու ահաբեկչությունների մտավախությունը: Այդպես, Գերմանիան, որից տարիներ շարունակ 2012-2015թթ. դրական կայուն դինամիկա է եղել, 2016-ին նվազեցրել է զբոսաշրջիկների այցելություններն Անթալիա 38%-ով:

«Միայն օգոստոսին Գերմանիայից 170.000-ով պակաս զբոսաշրջիկ եկավ Թուրքիա: 2016-ի օգոստոսին 2015-ի օգոստոսի համեմատ նվազել է զբոսաշրջիկների թիվը Ղազախստանից` 47%-ով, Բելգիայից` 39%-ով, Չեխիայից` 65%-ով»,-ասել է նա, հայտնում է Ինտերֆաքսը:

Զբոսաշրջության ոլորտն ապահովում էր Թուրքիայի տնտեսության արտադրողականության 4,5 տոկոսը:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---