Թբիլիսիից Պեկին չվերթներ են մեկնարկել. Տոմսերը՝ սկսած $200-ից

Թբիլիսիից Պեկին չվերթներ են մեկնարկել. Տոմսերը՝ սկսած $200-ից

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ից «Չինական հարավային ավիաուղիները» Պեկինից Թբիլիսի պարբերական չվերթներ են իրականացնում: Ըստ Skyscanner համակարգի, հոկտեմբեր ամսվա համար տոմսերի գինը սկսվում է մոտ $200-ից:

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ թռիչքներն իրականացվելու են Boeing-737-800 օդանավով շաբաթական 2 անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Առաջին չվերթը կայացել է սեպտեմբերի 23-ին՝ Վրաստանի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելով ժամը 21:45-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---