Մեծ Բրիտանիան կարող է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ Սիրիայում իրավիճակի պատճառով

Մեծ Բրիտանիան կարող է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ Սիրիայում իրավիճակի պատճառով

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը չի բացառել պատժամիջոցների ներմուծումը ՌԴ դեմ Սիրիայում իրավիճակի պատճառով: Ռուսաստանի դեմ մեծ պատժամիջոցների մասին հարցին Ջոնսոնը պատասխանել է. «Բոլոր այդ հարցերը նախատեսվում է քննարկել»:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը մեղադրել էր Ռուսաստանին պատերազմը Սիրիայում ձգձգելու և իրավիճակն այդ երկրում վատթարացնելու մեջ: Մեկնաբանելով նրա խոսքերը` ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա ճշմարիտ կլիներ, եթե Ռուսաստանի տեղ դրվեր Մեծ Բրիտանիա բառը, իսկ Սիրիայի փոխարեն` Իրաք:

Մոսկվան բազմիցս է հայտարարել, որ Սիրիայում իր գլխավոր նպատակն է քաղաքական կարգավորումը, իսկ Ասադի ճակատագիրը պետք է որոշի բացառապես Սիրիայի ժողովուրդը: Բացի այդ, ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Արևմուտքն ԱՄՆ գլխավորությամբ «չի կատարում իր պարտականությունները» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:

ԱՄՆ-ն և ԵՄ երկրները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ դեմ Ուկրաինայում իրավիճակի պատճառով: Սեպտեմբերի սկզբին Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն տվեցին ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ գործող պատժամիջոցները ևս 6 ամսով երկարացնելու առաջարկին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---