Անկարան դեմ է քրդերի մասնակցությանը Ռաքքայի և Մոսուլի ազատագրմանը ԻՊ-ից

Անկարան դեմ է քրդերի մասնակցությանը Ռաքքայի և Մոսուլի ազատագրմանը ԻՊ-ից

PanARMENIAN.Net - Թուրքիան դեմ է քրդերի մասնակցությանն ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությանը սիրիական Ռաքքայում և իրաքյան Մոսուլում: Ըստ Անկարայի, գլխավոր դերակատարությունը պետք է ունենան տեղական ուժերը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլշմուշը:

«Մենք կարծում ենք, որ Ռաքքայում և Մոսուլում ԻՊ դեմ գործողություններին առաջին հերթին պետք է տեղական ուժերը մասնակցեն: Միջազգային կոալիցիան պետք է վերահսկի նրանց: Կարևոր է, որ Ռաքքայի գործողությանը չմասնակցեն սիրիացի քրդերը: Ինչպես Ջարաբլուսում Սիրիայի ազատ բանակը դարձավ ԻՊ դեմ պայքարող գլխավոր ուժը, այնտեղ էլ գլխավոր դերակատարը թող լինի չափավոր ընդդիմությունը»,-ասել է Քուրթուլմուշը լրագրողներին Անկարայում երկրի նախարարների խորհրդի նիստից հետո, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռաքքայում համատեղ գործողության առաջարկով նրան էր դիմել ԱՄՆ նախագահ Օբաման Չինաստանում G20-ի գագաթնաժողովում: Ըստ Թուրքիայի նախագահի, Անկարան պատրաստ է միանալ գործողությանը, այն պայմանով, որ սիրիացի քրդերը չեն մասնակցի դրան:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---