Սեյրան Օհանյանն ընդունել է ամերիկյան օդուժի վետերան, գնդապետ Ջոն Քյոսեյանին

Սեյրան Օհանյանն ընդունել է ամերիկյան օդուժի վետերան, գնդապետ Ջոն Քյոսեյանին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Լոս Անջելեսի Ուրֆայի հայրենակցական միության երկարամյա ատենապետ, ամերիկյան օդուժի վետերան, գնդապետ Ջոն Քյոսեյանին:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ջերմորեն ողջունելով հյուրին, Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Ջոն Քյոսեյանի ծավալած գործունեությունը և ներդրած ջանքերը Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայկական մշակույթը պահպանելու և զարգացնելու ուղղությամբ: Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումները, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ գործակցության ծրագրերը:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ազգային համախմբման, երիտասարդության շրջանում հայրենասիրության սերմանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ ջանքերի կենտրոնացումը:

Սեպտեմբերի 26-ին ամերիկյան օդուժի գնդապետ, 30 տարվա վետերան, Լոս Անջելեսի Ուրֆայի հայրենակցական միության երկարամյա ատենապետ Ջոն Քյոսեյանին ընդունել էր նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը՝ բարձր գնահատելով Ուրֆայի մշակույթն ու սովորությունները ԱՄՆ-ում պահպանելու և զարգացնելու ուղղությամբ ներդրած ջանքերը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---