2 ահաբեկչություն Իրաքում. Մոտ 20 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը` վիրավորվել

2 ահաբեկչություն Իրաքում. Մոտ 20 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը` վիրավորվել

PanARMENIAN.Net - Մոտ 20 խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված 2 պայթյունի արդյունքում:

Առաջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մզկիթի հարևանությամբ` Նոր Բաղդադ թաղամասի կենտրոնական հրապարակում: Ըստ տեղեկությունների, զոհերի թիվը կարող է հասնել 9-ի: Մոտ 15 մարդ վիրավորվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը «Աս Սումարիա» հեռուստաալիքի վրա հղումով:

Գործնականում միաժամանակ Բաղդադի հարավում` Էլ Բիյա թաղամասում պայթուցիկ է գործի դրվել տեղաբնակների ամբոխում: Վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 9 իրաքցի, 26-ը վիրավորվել է:

Ըստ ոստիկանության, ահաբեկչություններն իրականացրել են ծայրահեղականները, որոնք պայթեցրել են գոտիներին ամրակցված պայթուցիկները մարդկանց կուտակումների վայրում:

Սեպտեմբերի 25-ից Բաղդադում անվտանգության խստացված միջոցներ են սահմանվել. փակվել են կենտրոնական փողոցներից շատերը, արգելվել է անցումը հրապարակներով, ամենուր անցակետեր են, ավելացվել է ոստիկանության պարեկախմբերի քանակը: Դա պայմանավորված է նրանով, որ ոստիկանությունը տվյալներ ունի, որ Բաղդադում ԻՊ-ն ահաբեկչություններ է պատրաստում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---