ՊԵԿ. Թաքստոցում մոտ 300 բջջային հեռախոս է հայտնաբերվել

ՊԵԿ. Թաքստոցում մոտ 300 բջջային հեռախոս է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության արդյունքում կանխվել է ապօրինի ներկրման հերթական փորձը:

Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի սրահում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված «LG» ապրանքանիշի մոտ 250 բջջային հեռախոս:

Մաքսանենգ ապրանքի հայտնաբերումից անմիջապես հետո մեքենայի վարորդը խոստովանել է, որ ավտոմեքենայի առաջնամասում ևս թաքցրել է նույն ապրանքանիշի 48 հեռախոս` մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կարդացեք նաև՝ Թափառաշրջիկը՝ «խոշոր ներմուծող». Իրական ներկրողներին հայտնաբերելու համար քայլեր են արվում

Մաքսանենգության 30 դեպք է բացահայտվել. Թմրանյութ խաղալիքներում, բջջային հեռախոսներ և պլանշետներ

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---