ԼՂՀ կառավարությունը 2016-2019-ին տարեկան 8% ՀՆԱ աճ է կանխատեսում

ԼՂՀ կառավարությունը 2016-2019-ին տարեկան 8% ՀՆԱ աճ է կանխատեսում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել է «ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», ինչպես նաև՝ «ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները:

Առաջին հարցի կապակցությամբ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը նշել է, որ 2017թ-ին կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշները ՀՆԱ-ի մասով կլինեն 254.2 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), 2018թ.-ին` 280.1 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), իսկ 2019թ.-ին` 308.6 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%):

Պետական բյուջեի սեփական եկամուտներն առաջիկա երեք տարիներին պլանավորվում են տարեկան միջինը շուրջ 8 տոկոս աճի շրջանակներում:

Պետական բյուջեի ծախսերը 2017թ-ին կկազմեն 88,880.7 մլն դրամ (2016թ. 87,928.2 մլն դրամի դիմաց, աճը` 1.1 %), 2018թ.-ին` 88,858.6 մլն դրամ (նվազումը` 0.1%) և 2019թ.-ին` 89,233.3 մլն դրամ (աճը` 0.4%):

Ծրագրով նախատեսվում է նույն ժամանակահատվածում նվազեցնել սղաճի չափը, և 2019թ—ին պետական բյուջեն կատարել 7,681.0 մլն դրամ հավելուրդով, որը, վարչապետի խոսքով, կարող է ուղղվել սոցիալական ծախսերի չնախատեսված ավելացմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---