ՊԵԿ-ն արագացնում է գերավճարների վերադարձը գործարարներին՝ մթերումների ժամանակ դժվարություններ չստեղծելու համար

ՊԵԿ-ն արագացնում է գերավճարների վերադարձը գործարարներին՝ մթերումների ժամանակ դժվարություններ չստեղծելու համար

PanARMENIAN.Net - Մթերման փուլին ընդառաջ ՊԵԿ-ն արագացրել է գերավճարների վերադարձման գործընթացը:

Ինչպես հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը, կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն ամփոփել է սեպտեմբերի դրությամբ մթերող կազմակերպությունների գերավճարների հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքները և կարճ ժամանակում սկսել վերադարձման գործընթացը:

«Չնայած օրենքով ավելի երկար ժամկետ է սահմանված, սակայն հաշվի առնելով հանձնված բերքի դիմաց վճարումներ չստանալու հարցում գյուղացիների դժգոհությունները, փորձում ենք աջակցել մթերողներին: Արդեն սեպտեմբերի դրությամբ 18 մթերողի մոտ 500 մլն դրամ է վերադարձվել»,-հայտարարել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը:

Ընդհանուր առմամբ, գերավճարների հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքներով պետական եկամուտների կոմիտեն մոտ 5 մլրդ դրամով ավելի գումար է վերադարձրել հարկ վճարողներին, քան 2015թ. նույն ժամանակահատվածում:

98 հարկ վճարողների վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ավելի քան 33 մլրդ դրամ գումար, իսկ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվել է մոտ 255 մլն դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---