Մեքսիկայում ծնվել է 3 մարդու ԴՆԹ-ով առաջին երեխան

Մեքսիկայում ծնվել է 3 մարդու ԴՆԹ-ով առաջին երեխան

PanARMENIAN.Net - Մեքսիկայում հատուկ բժշկական միջամտության շնորհիվ ծնվել է 3 մարդու ԴՆԹ-ով առաջին երեխան:

Ըստ ամերիկացի բժիշկների, որոնք հետևել են հղիության ընթացքին, երեխան լիովին առողջ է: Ասվում է, որ երեխայի մայրը հազվադեպ խրոնիկ հիվանդության` Լեյի համախտանիշի կրող է, հիվանդությունն ազդում է պտղի կենտրոնական նյարդային համակարգի վրա: Ծնողները որոշել են դիմել լրացուցիչ վերարտադրողական տեխնոլոգիաների վիժումից և հիվանդությունը ժառանգած 2 երեխայի մահվանից հետո:

Մի խումբ բժիշկներ, որոնք ուսումնասիրում էին հղիության ընթացքը, դիմել են ցիտոպլազմատիկ փոխարինման, որի առանձնահատկությունն այն է, որ դոնոր կնոջ բջջի ցիտոպլազման փոխպատվաստվում է մոր ձվաբջջի մեջ: Արդյունքում երեխան ստանում է ԴՆԹ հավաքածու երրորդ աղբյուրից, հայտնում է Gazeta.ru-ն The Guardian-ի վրա հղումով:

Նոր տեխնոլոգիայի շնորհիվ բժիշկներին հաջողվել է հիվանդությունը փոխանցող գեները փոխարինել առողջ գեներով, ինչը թույլ է տվել ամուսնական զույգին առողջ երեխա ունենալ: Չնայած միջամտության հաջողությանը, ցիտոպլազմատիկ փոխարինման մեթոդը հետազոտման փուլում է և բազում էթիկական հարցեր է առաջ քաշում:

Մեծ Բրիտանիան առաջին և միակ երկիրն է, որն օրինականացրել է այս օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---