Երևանի դուդուկի փառատոնը՝ հոկտեմբերի 6-9-ը

Երևանի դուդուկի փառատոնը՝  հոկտեմբերի 6-9-ը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելու է Երևանի դուդուկի փառատոնը:

Այն նպատակ ունի ընդգծել դուդուկի կարևորությունը և ազդեցությունը հայկական մշակույթի վրա:

Երևանի դուդուկի փառատոնն ամենամյա է: Այն անց է կացվում արդեն երկրորդ տարին: Կազմակերպիչն էMusic of Armenia-ն:

Բացումով հանդես կգա «Շում» տրիոն Իսրայելից, որը փառատոնի հատուկ հյուրն է:

«Շում»-ը տարիներ շարունակ Իսրայելի ունկնդիրներին ներկայացնում է դուդուկը և

հայկական երաժշտությունը: Խումբն առաջին անգամ հնարավորություն կունենա իր արվեստը ներկայացնելու հայ լսարանին:

Հոկտեմբերի 8-ին ելույթ կունենա «Ծիրանի» համույթը, իսկ հոկտեմբերի 9-ին՝ «Դը Բրդս» խումբը:

Համերգները տեղի կունենան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (հոկտեմբերի 6-ին, հոկտեմբերի 8-ին) և Մեգերյան Կարպետում (հոկտեմբրի 9-ին):

Կարդացեք նաև՝ Երաժշտական երկխոսություն. Կկայանա դուդուկահար Դաբաղյանի և շրթհարմոնահար Բիրքենի համերգը

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---