ՀՀ-ն Համաշխարհային մրցունակության վարկանիշում առաջ է հետխորհրդային որոշ երկրներից

ՀՀ-ն Համաշխարհային մրցունակության վարկանիշում առաջ է հետխորհրդային որոշ երկրներից

PanARMENIAN.Net - Հայաստանը բարելավել է իր ցուցանիշները Համաշխարհային մրցունակության վարկանիշում 3 կետով` 79-րդ տեղը զբաղեցնելով 138 երկրի թվում և առաջ անցնելով հետխորհրդային տարածքի որոշ երկրներից: Վարկանիշն ամեն տարի կազմում է Համաշխարհային տնտեսական համաժողովը` ՀՏՀ-ն: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է «Էկոնոմիկա և արժեքներ» Հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը` ներկայացնելով 2016-2017թթ. Մրցունակության գլոբալ զեկույցի տվյալները:

ՀՀ-ն առաջին անգամ ներգրավվել է Համաշխարհային մրցունակության զեկույցում 2005-ին` գրավելով 79-րդ տեղը 117 երկրի շարքում: Դրանից հետո երկրի դիրքերն աստիճանաբար վատթարացել են` 2010-ին նահանջելով մինչև 98-րդ տեղը: Այնուհետև երկրի դիրքերը բարելավվել են` 2013-ին հասնելով 79-րդ հորիզոնականի 148 երկրի շարքում: 2014-ին ՀՀ-ն 85-րդ տեղում էր 144 երկրի շարքում, իսկ 2015-ին` 82-րդը 140-ից:

«Ըստ զեկույցի, զգալի առաջընթաց է գրանցվել նորարարությունների, ձեռներեցության բարելավման և ինստիտուտների ցուցանիշների մասով»,-ասել է Հովհաննիսյանը, գրում է «Նովոստի-Արմենիան»:

Ըստ նրա, որոշ դրական փոփոխություններ են գրանցվել նաև ապրանքաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, աշխատաշուկայի տեխնոլոգիական պատրաստման և արդյունավետության ոլորտներում: «Վատթարացել են մակրոտնտեսական միջավայրի և շուկայի չափերի ցուցանիշները: Մակրոտնտեսական միջավայրի վրա բացասաբար է ազդել գնաճն ու բյուջեի դեֆիցիտը»,-ասել է Հովհաննիսյանը:

Հետխորհրդային երկրներից Ադրբեջանը զեկույցում 37-րդն է, ՌԴ-ն` 43-րդը, Լատվիան` 49-րդը, Ղազախստանը` 53-րդը, Վրաստանը` 59-րդը, Տաջիկստանը` 77-րդը, Ուկրաինան` 85-րդը, Մոլդոբան` 100-րդը, Ղրղզստանը` 111-րդը:

Առաջատարների եռյակում են Շվեյցարիան, Սինգապուրն ու ԱՄՆ-ն:

Զեկույցը կազմվում է վիճակագրական տվյալների և ձեռներցների շրջանում հարցումների հիման վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---