28 սեպտեմբերի 2016 - 13:17 AMT
Երևանը` Ամանորին ռուսաստանցիների նախընտրած քաղաքների 10-ում

Երևանն ընդգրկվել է Ամանորի տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների առաջին 10-ում: Տվյալները ներկայացրել է հյուրանոցների որոնման RoomGuru.ru. ինտերնետ ծառայությունը:

Երևանից բացի առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Պրահան, Մինսկը, Տալլինը, Բուդապեշտը, Հելսինկին, Ռիգան, Բաքուն, Ստամբուլը և Թբիլիսին:

Վարկանիշը հիմնված է 2016-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2017-ի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների որոնման և ամրագրման տվյալների վրա:

Ըստ ռեսուրսի, ուղևորությունը Երևան հիմնականում ծրագրվում է 3 օրով, իսկ ամենատևական տուրերը ռուսաստանցիները ծրագրում են դեպի Պրահա և Բուդապեշտ:

Բնակությունը Երևանում տոնական օրերին 24 ժամվա համար կկազմի 45 եվրո, իսկ միջինը զբոսաշրջիկներն արտերկրում մտադիր են բնակության համար ծասել 85 եվրո 24 ժամի համար: Ռուս զբոսաշրջիկների համար ամենաէժան ուղևորությունները կլինեն դեպի Մինսկ և Վարշավա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի մայրաքաղաքն ընգրկվել է ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն տասնյակում: Վարկանիշը ներկայացվել է ըստ հյուրանոցների և վարձով բնակարանների որոնման և ամրագրման տվյալների 2016-ի նոյեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում:

Ընթերցեք նաև. Երևանը ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն 10-յակում է