Ստամբուլում կվերաբացվի հայազգի Բալյանների նորոգված ընտանեկան դամբարանը

Ստամբուլում կվերաբացվի հայազգի Բալյանների նորոգված ընտանեկան դամբարանը

PanARMENIAN.Net - Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկի՝ հայազգի Բալյան ընտանիքի ընտանեկան դամբարանը նորոգված վիճակում այցելուների համար կվերաբացվի հոկտեմբերի 1-ից:

Թուրքական arkitera.com կայքին հղումով Tert.am-ը գրում է, որ Ստամբուլի Սբ Կարապետ հայկական գերեզմանատանը գտնվող դամբարանը նորոգվել է Ստամբուլում գործող «Հայ ճարտարապետների միության» ու Հրաչ և Հակոբ Քըրմըզյանների անմիջական աջակցությամբ:

Ծագումով Կեսարիա քաղաքից Բալյանների գերդաստանը եղել է օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրև «Բալիանի» իտալական տոհմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---