Հայաստանը կընտրի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի նախագիծը մինչև 2018-ի ավարտը

Հայաստանը կընտրի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի նախագիծը մինչև 2018-ի ավարտը

PanARMENIAN.Net - Հայաստանը 1-2 տարում կընտրի նախագիծը, որով կառուցվելու է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը: Այդ մասին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

«Մենք մոտավորապես 10 տարի ունենք ՀԱԷԿ-ի նույն վայրում նոր բլոկի շինարարությունը սկսելու համար: Մենք որոշել ենք, որ դա կլինի ջրա-ջրային միջուկային ռեակտոր»,-ասել է Գալստյանը ՄԱԳԱՏԷ-ի 60-րդ գլխավոր խորհրդաժողովի շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փոխնախարարը հավելել է, որ «Հայաստանը 1, առավելագույնը 2 տարի ունի նոր բլոկի նախագծի մասին վերջնական որոշում կայացնելու համար»:

Ավելի վաղ նույն խորհրդաժողովի շրջանակում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրաքը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել փակել ՀԱԷԿ-ը:

Աշխատանքներ են տարվում Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։

Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր 270 միլիոն դոլար միջպետական վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` սարքավորումների տեսքով: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---