ՊԵԿ-ը 817 մլն դրամով ավելի եկամտային հարկի գումար է վերադարձրել՝ հիփոթեքի տոկոսը մարելու համար

ՊԵԿ-ը 817 մլն դրամով ավելի եկամտային հարկի գումար է վերադարձրել՝ հիփոթեքի տոկոսը մարելու համար

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն 2016-ին արձանագրել է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվել է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը:

Մասնավորապես, 2016թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 26-ը 2901 դեպքով 1076 ֆիզիկական անձանց է վերադարձվել ավելի քան 925 մլն դրամ եկամտային հարկի գումար՝ ի տարբերություն 2015թ. նույն ժամանակահատվածի, երբ 417 դեպքով 282 ֆիզիկական անձանց վերադարձվել է մոտ 108 մլն դրամ:

ՊԵԿ-ը նշում է, որ 2015թ.-ի հունիսից լիարժեքորեն գործող օրենքը դրական ազդեցություն է ունենում շինարարության ոլորտի զարգացման վրա. բնակարանների իրացման շնորհիվ աճում են կառուցապատողների եկամուտները, հետևաբար նաև վճարվող հարկերը, ավելանում են կազմակերպությունների կողմից վճարվող եկամտային հարկի գումարները, քանի որ աշխատողների աշխատավարձի իրական չափերն են հայտարարագրվում: Մեծանում են բանկերի կողմից վարկավորման ծավալները, ուստի նրանց շրջանառության աճը բերում է պետբյուջեի եկամուտների ավելացման:

2015-ից ուժի մեջ մտած «եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունների համաձայն, երիտասարդ ընտանիքները կարող են ուղղել եկամտահարկը՝ նորակառույց շենքերում բնակարանների կամ կառուցվող առանձնատների հիպոթեքի մարմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---