ԶԼՄ-ներ. Գյուլենի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայում

ԶԼՄ-ներ. Գյուլենի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայում

PanARMENIAN.Net - Թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայում: Հայտնի է, որ Անկարան Գյուլենին է համարում պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչ:

Ինչպես գրում է Die Zeit-ը Գյուլենի շարժման հետ կապված Բեռլինում գործող հիմնադրամի վրա հղումով, ապաստանի հայտերի քանակն անընդհատ աճում է:

Վիճակագրական մանրամասներ չեն ներկայացվում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) հայտարարել է 87 աշխատակցի աշխատանքից ազատելու մասին` նրանց մեղադրում են ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ:

Անկարան կարծում է, որ Գյուլենի կողմնակիցներից շատերը արտերկիր են մեկնել, այդ թվում ԳԴՀ, որտեղ 3 մլն թուրք է ապրում: Թուրքիան մոտ 50 հայտ է ներկայացրել Գերմանիային հետախուզման մասին: Թուրքիան պահանջել է Գերմանիայից արտահանձնել նախկին դատախազներ Զեքերին Օզային և Ջելալ Կարային, որին մեղադրում են Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---