Հարկերի վճարման ուշացման դեպքում տույժն առաջարկվում է կրկնակի նվազեցնել

Հարկերի վճարման ուշացման դեպքում  տույժն առաջարկվում է կրկնակի նվազեցնել

PanARMENIAN.Net - Հայաստանում հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար տույժերը կարող են կրկնակի կրճատվել: Այս մասին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հարկային նոր օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասել է հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

«Վերջին 20 տարում առաջին անգամ էապես նվազեցնում ենք հարկային օրենսդրությամբ հարկերը ուշ վճարելու դեպքում սահմանված տույժը: Այսօր դա սահմանված է 0,15 տոկոս` ոչ ավելի, քան 365 օր: Առաջարկվում է 0,15 տոկոսը նվազեցնել մինչև 0,075 տոկոս»,- ասել Միրումյանը, գրում է Yerkir.am-ը:

Նրա խոսքով, եթե հարկ վճարողը ի սկզբանե ցուցաբերել է կարգապահություն հարկերի վճարման հարցում, բայց ինչ-ինչ պատճառներով ֆինանսական դժվարություններ ունի ու չի կարողանում վճարել հայտարարագրված գումարը, ապա առաջարկվում է չխորացնե խնդիրը և մեղմել պատժամիջոցը:

Սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրվել Հարկային օրենսգրքի նախագիծը: Հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է դրույքաչափի մասով կատարված փոփոխությունները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---