2017-ի հայ-գերմանական ռազմական գործակցության ծրագրի նախագիծը պատրաստ է29 սեպտեմբերի 2016 - 10:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում սեպտեմբերի 28-ին կայացել են հայ-գերմանական ռազմական համագործակցության ամենամյա երկկողմ բանակցությունները, որոնց մասնակցել է ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիդտի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2016թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքները և ձեռքբերումները, մշակվել է 2017թ. հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը: Բանակցությունների ամփոփման նպատակով գերմանական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Կողմերը բարձր են գնահատել բանակցություների արդյունքները, պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցության մակարդակը, Աֆղանստանում միջազգային կայունության ապահովման գործողություններին համատեղ մասնակցությունը` ընդգծելով իրենց պատրաստակամությունը առավել զարգացնել համագործակցության դինամիկան: Սովորաբար մինչ Աֆղանստանում տեղակայվելը` հայ խաղաղապահների զորախումբը Գերմանիայում մասնակցում է մեկամսյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների: 2014թ. ՀՀ զինված ուժերի 75-հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը հունվարի 13-ից փետրվարի 2-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել է «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակում կազմակերպված հերթական բազմազգ զորավարժությանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |