Վիկտոր Համբարձումյանը` ՄՊՀ 100 մեծերի ցանկում

Վիկտոր Համբարձումյանը` ՄՊՀ 100 մեծերի ցանկում

PanARMENIAN.Net - «Հարյուր մեծերի անունները» շարքի գրքերից մեկը նվիրված կլինի ականավոր հայ գիտնական, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին: Այդ մասին հայտնել է նախագծի նախաձեռնողներից մեկը` հայտնի լրագրող, խորհրդային շրջանի հայտնի գրող, դրամատուրգ Վլադիմիր Գուբարևը, հայտնում է «Sputnik-Հայաստանը»:

Նախագծի հեղինակները Մոսկվայի պետական համալսարանի ուսանողներն են:

Նրանց նպատակն է պատմել երիտասարդներին մատչելի լեզվով 100 մեծ մարդկանց մասին, որոնք անգնահատելի ավանդ ունեն Ռուսաստանի և Խորհրդային միության տարբեր ոլորտներում վերջին 300 տարում:

Նշված է, որ աշխատանքները կընդունվեն որպես դիպլոմային:

«Նախագծում կներկայացվեն Ռուսաստանի մտավորականները: Ենթադրվում է, որ կընդգրկվի նաև Վիկտոր Համբարձումյանի անունը: Առաջին աշխատանքը նվիրված կլինի Միխայիլ Լոմոնոսովին»,-ասել է Գուբարևը:

Նա հույս է հայտնել, որ նախագծին կմիանան նաև Երևանի պետական համալսարանի ուսանողները: «Դա կլինի ժամանակակից հայացք մեծ մարդկանց կյանքին»,-ասել է Գուբարևը: Նա նշել է, որ նախաձեռնությունը կիրագործվի ոչ թե հանրագիտարանի ձևաչափով, այլ ավելի ազատ շարադրմամբ: Ըստ Գուբարևի, տգիտության դարում դա կլինի այն նվազագույն շեմը, որին պետք է «տիրապետի» Ռուսաստանում ապրող իրեն հարգող քաղաքացին:

Վիկտոր Համազասպի Համբարձումյանը (սեպտեմբերի 5 (18), 1908, Թբիլիսի - օգոստոսի 12, 1996, Երևան) հայ աստղագետ է և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։

Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---