ՕՊԵԿ երկրները համաձայնության են հասել նավթի արդյունահանման սառեցման հարցում

ՕՊԵԿ երկրները համաձայնության են հասել նավթի արդյունահանման սառեցման հարցում

PanARMENIAN.Net - ՕՊԵԿ երկրները համաձայնության են հասել նավթի արդյունահանման սառեցման հարցում: Երկրները պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանումը մինչև օրական 32,5 մլն բարել, հայտնում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Ասվում է նաև, որ երկրները պայմանավորվածությունները կսկսեն կյանքի կոչել դեկտեմբերին:

Ռուսաստանն այլև չի քննարկում շուկայում համակարգման հարցերը Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հետ ապրիլին Քաթարում նավթի արդյունահանման սառեցման վերաբերյալ անհաջող բանակցություններից հետո:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի արդյունահանումը մինչ հունվարի մակարդակը, եթե Իրանը սառեցնի արդյունահանումը օրական 3,6 մլն բարել ցուցանիշի վրա:

Նավթի գները նվազում են 2014-ի կեսից սկսած: Այդ ընթացքում մեկ բարելի արժեքը նվազել է գրեթե 3 անգամ` $110-115 դոլարից հասնելով $40-ի: 2015-ի հոկտեմբերից նավթը սակարկվում է մեկ բարելի դիմաց $50 մակարդակից ցածր շեմում, իսկ 2016-ի հունվարին գինը նվազել էր մինչև $28:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---