Փոխնակ մայրության մասին օրենքում փոփոխություններ են կատարվել29 սեպտեմբերի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը սեպտեմբերի 29-ի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի լրացումները, որոնք վերաբերում են փոխնակ մայրությանը: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ամեն տարի Հայաստանում փոխնակ մոր ծառայություններին է դիմում 30-40 մարդ, հայտնում է Նովոստի Արմենիան: «Օրենքում ամրագրվում է, որ փոխնակ մայրը որևէ իրավունք չունի երեխայի նկատմամբ: Լրացումներով նաև նախատեսվում է, որ միայնակ օտարերկրյացիները չեն կարող Հայաստանում դիմել փոխնակ մայրերի ծառայություններին», - ասել է Խաչատրյանը: Նա տեղեկացրել է, որ լրացումներով նախատեսվում է նաև, որ կինը կարող է փոխնակ մայր լինել առավելագույնը երկու անգամ: «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքն ընդունվել էր 2002-ին: Օրենքով կարգավորվում են մարդու վերարտադրողական առողջության պահպանման,վերարտադրողական իրավունքի ապահովման, վերարտադրողականության ոլորտում տեխնոլոգիաներիկիրառման կարգի ու պայմանների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ՝Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերին համապատասխան: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |