Առողջապահության նորանշանակ նախարարը չի հերքել, որ միլիոնատեր է

Առողջապահության նորանշանակ նախարարը  չի հերքել, որ միլիոնատեր է

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը հաստատել է տեղեկատվությունը, որ ինքը միլիոնատեր է:

Ալթունյանը կառավարության նիստից առաջ պատասխանել է ընդամենը մեկ հարցի, թե արդյոք ինքը միլիոնատեր է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության շնորհիվ, թե բժշկական գործունեության.

«Բժշկական պրակտիկայով զբաղվում եմ մոտ 20 տարի, կարող եք բժշիկներին հարցնել, թե հնարավոր է բժշկական գործունեությամբ զբաղվելով՝ միլիոնատեր դառնալ: Պարզ է, որ «Ինգո Արմենիա»-ով է պայմանավորված: Չնայած ես կարող էի հերքել միլիոնատեր լինելու մասին խոսակցությունները», մեջբերում է Panorama.am-ը:

Նա նաև նշել է, որ Մոսկվայի ցանկացած բնակիչ եթե վաճառի իր բնակարանը, միլիոնատեր կդառնա և ավելացրել է, որ այդ թվում՝ նաև ինքն Է:

Լևոն Ալթունյանը «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն է: 1979-1985-ին սովորել է Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: 1986-1989-ին աշխատել է Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում որպես բժիշկ-անեսթեզիոլոգ, իսկ 1989-1995-ին աշխատել է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում կրկին որպես բժիշկ-անեսթեզիոլոգ: Ալթունյանը 1995-1999-ին «Արգո» ՍՊԸ-ի տնօրեն է եղել:

Կարդացեք նաև՝ Առողջապահության նորանշանակ նախարարը պարտադիր բժշկական ապահովագրության կողմնակից է (Հարցում)

Վարչապետը՝ նորանշանակ նախարարներին. Վերանայեք օրենսդրական դաշտը, կառավարումը, հիմնադրամներ ներգրավեք

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---