Օհանյան. ՌԴ-ից պաշտպանական վարկ ստանալու համար ՀՀ-ն կանխավճար կհատկացնի

Օհանյան. ՌԴ-ից պաշտպանական վարկ ստանալու համար ՀՀ-ն կանխավճար կհատկացնի

PanARMENIAN.Net - Ռուսաստանից ինժեներական և մեքենայացված տեխնիկա գնելու վարկը ստանալու համար ՀՀ-ն պետք է կանխավճար հատկացնի: Այս մասին Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստի ընթացքում ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը՝ ներակայացնելով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, գրում է Tert.am-ը:

«Հայկական կողմը պետք է ներդնի 214,2 մլն ռուբլի կամ՝ համաձայնագրով նախատեսված գումարի 10 տոկոսը՝ 2 մլրդ 142 մլն ռուբլի: Կանխավճարն անհրաժեշտ է վարկն ստանալու համար, իսկ վարկը՝ անհրաժեշտ ինժեներական և մեքենայացված տեխնիկա գնելու»,- ասել է Օհանյանը:

Կառավարությունը ընդունել է նախագիծը:

Սեպտեմբերի 27-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտնել է, որ ռուսաստանյան 200 միլիոն դոլար վարկի շրջանակում սպառազինության մատակարարումը Հայաստան սկսվել է։ Նա նշել է, որ վարկային համաձայնագիրն իրականացման փուլում է և իրականացվում է ըստ պլանի, ստորագրվել են պայմանագրային պարտավորությունները, մատակարարումներն արդեն իսկ սկսվել են:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---