Անկարան դադարեցրել է 12 հեռուստաալիքի հեռարձակումը, հիմնականում` քրդական

Անկարան դադարեցրել է 12 հեռուստաալիքի հեռարձակումը, հիմնականում` քրդական

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել 12 հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցնելու մասին, այդ թվում քրդերեն լեզվով հեռարձակվողները:

Ասվում է, որ Тurksat արբանյակից դադարեցվել է մասնավորապես քրդերեն լեզվով հեռարձակվող հետևյալ հեռուստաալիքների հեռարձակումը` Hayatın Sesi, Azadi TV, Jiyan TV, Van TV, TV10, Denge TV, Zarok TV:

Նշվում է, որ այդ որոշումը օրենքի կարգավիճակ ունի և ընդունվել է Թուրքիայում հայտարարված արտակարդ դրության շրջանակում, որը հայտարարվեց հուլիսին 15-ի հեղաշրջման փորձից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նման քայլի պատճառների մասին ոչինչ չի ասվում: Թուրք ղեկավարության ներկայացուցիչներից ոչ ոք չի մեկնաբանել որոշումը:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:

Հեղաշրջման փորձից հետո իշխանությունները ձերբակալել են տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, ում Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի իրականացման մեջ։Ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ ամիս ձերբակալվել է 35 հազար մարդ, որից 17 հազարը պաշտոնապես ազատազրկվել է։

Ընթերցեք նաև. Անկարան հետաձգել է ՄԱԿ խոշտանգումների գծով հատուկ ներկայացուցչի այցը երկիր

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---