Հոկտեմբերի 1-5-ը ջերմաստիճանը կբարձրանա 5-7°C-ով

Հոկտեմբերի 1-5-ը ջերմաստիճանը կբարձրանա 5-7°C-ով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ի ցերեկվանից Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-5-ը ընկած ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Եթե սեպտեմբերի 30-ին Երևանում կանխատեսվում է +18...+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25...+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում մինչև +30: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների», - հայտնել է Սուրենյանը:

Իսկ հոկտեմբեր ամիսին ընդհանուր առմամբ օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից պակաս. «այսինքն սպասում ենք ավելի չոր հոկտեմբեր, քան սովորաբար լինում է մեր կլիմայական պայմաններում»:

«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 30-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---