Վանում ուրարտական շրջանի քաղաքային կոյուղի է հայտնաբերվել29 սեպտեմբերի 2016 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ուրարտական շրջանի քաղաքային կոյուղի է հայտնաբերվել: Հուշարձանը գտնվում է Վանի գավառի Չավուշթեփե ամրոցի շրջանում: Հնագետները ուսումնասիրել են հազարամյակներ առաջ ստեղծված ստորգետնյա ջրահեռացման խողովակների ցանցը, հայտնում է ՏԱՍՍ-ը Hurriye-ի վրա հղումով: Սարդուրիխինիլի (Հայկաբերդ, Չավուշ թեփե) ամրոցը գտնվում է Վան քաղաքից 50 կմ դեպի հարավ-արևելք: Հուշարձանից ոչ հեռու պահպանվել է նախկին հայկական Աստվածաշեն գյուղը (Չավուշթեփե): Ամրոցը կառուցված է ութգագաթանի Բոլդաղ լեռնաշղթայի վրա՝ հովտից 90-110մ բարձրության վրա: Ամրոցը կառուցել է Ուրարտուի (Վանի թագավորություն) Սարդուրի 2-րդ արքան: Ջրահեռացման համակարգը գտնվում էր բավականին մեծ խորության վրա, կառուցված է քարից, խողովակների տրամագիծը 1 մ է: «Ուրարտուի բնակիչները շատ մտածված էին կառուցում: Բոլոր շինությունները նրանք կառուցել են ըստ նախագծի: Երբ Ուրարտուի բնակիչները 2800 տարի առաջ սկսել են կառուցել քաղաքը, նրանք ղեկավարվել են խիստ կանոններով: Դա շատ կարևոր է մեզ համար: Սա ինժեներական հրաշք է: Ուրարտուի բնակիչները շատ քաղաքակիրթ էին, նրանց պալատները կոյուղու համակարգ են ունեցել, որը կարելի է համեմատել ժամանակակից համակարգի հետ»,-ասել է գավառի համալսարանի հնագիտության բաժնի պրոֆեսոր Յուզյունջու Ռաֆետ Չավուշօղլուն, որը գլխավորում է գիտական արշավախումբը: Ուրարտուն կամ Վանի թագավորությունը պետություն է Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է Բիայնիլի, երբեմն՝ Նաիրի, ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես Ուրարտու, իսկ Աստվածաշնչում՝ Արարատյան թագավորություն անուններով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |