Menu.am-ից օգտվողները կարող են առցանց վճարել ` Ամերիաբանկը նոր համակարգ է մշակել (վիդեո)

Menu.am-ից օգտվողները կարող են առցանց վճարել ` Ամերիաբանկը նոր համակարգ է մշակել

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը, Menu.am ընկերության առաջարկի հիման վրա մշակել է օնլայն վճարումների նոր համակարգ: Այս համակարգի յուրահատկությունն այն է, որ ինտերնետ միջավայրում գնումներ կատարելու համար հաճախորդը տվյալ կայքում լրացնում է իր քարտային տվյալներն ընդամենը մեկ անգամ, և այլևս տվյալ կայքից գնում կատարելիս քարտային տվյալների մուտքագրման անհրաժեշտություն չի լինում: Առաջարկելով այս լուծումը` Ամերիաբանկն ապահովել է հաճախորդների տվյալների պահպանման անվտանգության բարձր մակարդակ, մասնավորապես` հաճախորդի վճարային քարտի տվյալները պահպանվում են միայն կենտրոնացված պրոցեսինգային կենտրոնում, և անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code և VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաներով:

Առցանց վճարումների ընդունման այս հնարավորությունն էապես կնպաստի բոլոր այն բիզնեսների զարգացմանը, որոնք իրենց ապագան տեսնում են օնլայն տիրույթում և պատրաստ են դուրս գալ միջազգային շուկաներ:

Վճարման նոր համակարգի վերաբերյալ մանրամասները ներկայացված են տեսահոլովակում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---