2017-ին Ադրբեջանը կկրճատի ռազմական ծախսերը

2017-ին Ադրբեջանը կկրճատի ռազմական ծախսերը

PanARMENIAN.Net - 2017-ին Ադրբեջանը պաշտպանության ոլորտին կհատկացնի 1 մլրդ դոլար:

Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, 2017-ի բյուջեով Բաքուն նախատեսում է ռազմական ծախսերի համար հատկացնել 1.615 մլրդ մանաթ, ինչը քիչ է 2016-ի բյուջեով նախատեսված ծախսերից:

Ադրբեջանը 2016-ին պաշտպանական ծախսերի համար նախատեսել էր մոտ 1.838 մլրդ մանաթ` մոտ $1.767 մլրդ: Ընդ որում, ինչպես այդ մասին գրել է Pan-ը Բաքուն ռազմական ծախսերի մեջ է ներառում նաև բոլոր ծախսերը, որոնք հատկացվում են հատուկ ծառայություններին, ոստիկանության ներքին զորքերին, սահմանապահներին և այլն, ուստի բանակի համար հատկացվող գումարներն իրականում շատ ավելի քիչ են, քան հրապարակվածները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներում նշել է, որ նավթի գների անկման պատճառով երկրի եկամուտները կրճատվել են 4 անգամ` նշելով, որ անհրաժեշտ է կրճատել ծախսերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---