Դեն Բրաունը նոր գիրք կգրի «Դա Վինչիի ծածկագրի» հերոսի մասին

Դեն Բրաունը նոր գիրք կգրի «Դա Վինչիի ծածկագրի» հերոսի մասին

PanARMENIAN.Net - Լույս կտեսնի հայտնի ամերիկացի գրող Դեն Բրաունի հինգերորդ վեպը պրոֆեսոր Ռոբերտ Լենդգոնի մասին, որը նրա ամենահայտնի վեպի` «Դա Վինչիի ծածկագրի» գլխավոր հերոսն է:

Ակնկալվում է, որ գիրքը կներկայացվի 2017-ի աշնանը, իսկ վաճառքի կհանվի սեպտեմբերի վերջում, հայտնում է korrespondent.net-ը:

Բացի «Դա Վինչիի ծածկագրից» պրոֆեսոր Լենգդոնը նաև նրա այլ վեպերի` «Հրեշտակներ և դևեր», «Կորսված խորհրդանիշը» և «Ինֆեռնո» վեպերի հերոսն է:

Բրիտանական Transworld-ն ու ամերիկյան Doubleday-ն արդեն հասցրել են հայտարարություններ անել Բրաունի նոր վեպի վերաբերյալ: Նրանց ներկայացուցիչները նշել են, որ նոր գիրքը, ինչպես և նախորդները, տարբեր ծածկագրեր կպարունակի, կունենա կրոնական և գիտական մոտիվներ, ինչպես նաև առնչություններ արվեստի և ճարտարպետության հետ:

Հրատարակիչների տվյալների համաձայն, այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է Դեն Բրաունի գրքերի ավելի քան 20 մլն օրինակ:

Բրաունի վեպերից 3-ն էկրանավորվել է: 2006-ին էկրան բարձրացավ

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---