ՀՀԿ ղեկավար կազմում փոփոխություններ են սպասվում

ՀՀԿ ղեկավար կազմում փոփոխություններ են սպասվում

PanARMENIAN.Net - Նոյեմբերին կայանալիք ՀՀԿ համագումարի արդյունքում կուսակցության ղեկավար կազմը կարող է փոփոխվել: Այս մասին սեպտեմբերի 29-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետո զրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային Հայաստանի Հանրապետական կուսակցության համար:

«Նախատեսվում են փոփոխություններ՝ և՛ ծրագրում, և՛ կանոնադրության մեջ։ Չեմ բացառում, որ նաև փոփոխություններ լինեն, ինչպես դուք ասացիք, ղեկավար կազմում, որովհետև դա մշտապես ընթացող պրոցես է, բոլոր նախորդ համագումարները, եթե հաշվի առնենք, մշտապես թարմ արյուն եղել է», - ասել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հարցին, թե արդյոք գործող վարչապետ Կարեն Կարապետյանը և նորանշանակ անկուսակցական նախարարները կընդգրկվեն ՀՀԿ կազմում, Շարմազանովը պատասխանել է. «Նախ նշեմ, որ նոր նախարարները և վարչապետ Կարապետյանը մեկ քաղաքական թիմի անդամներ են, մեկ անգամ չէ՝ և՛ այս ամբիոնից, և՛ Ազգային ժողովի ամբիոնից նշել են, որ այս կառավարության համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրում է ամբողջական պատասխանատվություն, ինչպես Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարությունների համար։ Կընդգրկվե՞ն նրանք Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմում, թե՞՝ չէ, չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում», - ասել է Շարմազանովը։

Նա նաև հայտնել է, որ մինչև հոկտեմբերի 3-ը ՀՀ նախագահը պաշտպանության և արտգործ նախարարներ կնշանակի կամ կվերանշանակի:

«Մինչև հոկտեմբերի 3-ը նախագահը կանի այդ նշանակումները կամ վերանշանակումները», - ասել է Շարմազանովը, մեջբերում է Panorama.am-ը:

ՀՀԿ խոսնակը չի բացառել նաև մարզպետների փոփոխությունները` նշելով, որ ՀՀ նախագահն իր ծրագրային ելույթում ասել է` կլինեն փոփոխություններ՝ սկսած նախագահի աշխատակազմից մինչև կառավարություն և դատաիրավական համակարգ:

ՀՀԿ խոսնակը, անդադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցին, նշել է, որ այս պահի դրությամբ հանդիպում նախատեսված չէ:

Սեպտեմբերի 8-ին Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի նիստի ընթացքում անդրադարձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրմանը ու սպասվող այլ կադրային փոփոխություններին: Սարգսյանը նշել է, որ կադրային փոխոխությունները շարունակվելու են ու լինելու են գրեթե բոլոր ոլորտներում՝ նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ:

«Մենք պարտավոր ենք չսահմանափակվել այն ներուժով, որն առկա է մեր շարքերում և մեր առջև դրված խնդիրների լուծման համար փնտրել ու գտնել այն մարդուն ու մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձնելու այդ բարդ ու պատասխանատու աշխատանքները՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք այս պահին գտնվելիս լինեն», - ասել է նա:

Կարդացեք նաև՝Սերժ Սարգսյան. Նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ գրեթե ամենուր փոփոխություններ կլինեն

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---